19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվայում հայի եւ ղրղզի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Մոսկվայի հարավ-արեւելքում երկու մարդու` հայի եւ ղրղզի դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Պարզվել է, որ դա Մոսկվայի  30-ամյա բնակիչ Իվան Սկորկինն է, հայտնում է ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը:

«30-ամյա Իվան Սկորկինը 2016 թվականի օգոստոսի 12-ին,  ալկոհոլային ուժեղ արբեցման վիճակում, գտնվել է Մոսկվայի մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ եւ բազմաթիվ ծակող-կտրող վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու`   1947 եւ 1980 թվականներին ծնված: Տուժածներից մեկը մահացել է դեպքի վայրում, մյուսը մահացել է շտապօգնության մեքենայում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կասկածյալը վնասվածք է հասցրել եւս մեկ տղամարդու`  1981 թվականին ծնված: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել:  «Նախնական տվյալների համաձայն, Սկորկինը նրան ծակող-կտրող վնասվածք է հասցրել աջ ձեռքի հատվածում` իր հակաօրինական գործողությունները դադարեցնելու փորձի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել: Ներկայումս որոշվում է նրա համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին սպանդ էր տեղի ունեցել մետրոյի   «Ռյազանյան պողոտա» կայարանում: Հարձակվողը մահացու դանակային վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու` Հայաստանից  69-ամյա Լյովա Քամալյանին եւ Ղրղզստանից   36-ամյա Նուրիկ Մունդուզովին, եւս մեկը` 29-ամյա Ալեքսանդրը աջ թեւի վնասվածք է ստացել:  «Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ հարձակումն իրականացվել է հարբած սքինհեդների կողմից` ազգային անհանդուրժողականության հողի վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ