Ամերիկուհին 70-ականների ուրվական է լուսանկարել /ֆոտո/
Ամերիկյան Տեքսաս նահանգի բնակչուհին զարմիկի համար ֆոտոսեսիա է կազմակերպել, սակայն ֆոտոխցիկը ֆիքսել է ոչ միայն զարմիկին, այլ նաեւ “կիսաթափանցիկ հանդիսատեսին”:
Մարսելա Դեւիսը, հետեւելով զարմիկի խաղին, որոշել է մի քանի լուսանկար անել բջջային հեռախոսով: Տանը, երբ նա դստերը խնդրել է սովորեցնել իրեն` ինչպես մեծացնել լուսանկարները, աղջիկն սկսել է բացատրել, սակայն նկատել է մի տարօրինակ հանդիսատեսի, որը եւս հետեւում է դպրոցականի խաղին, որի միջով սակայն երեւում է փողոցը:
Աղջիկը հեռախոսը փոխանցում է մորը եւ ցույց տալիս թափանցիկ կերպարանքը, որը դիտում է տղայի խաղը: Նրա հագին բաց վարդագույն կոստյում եւ սեւ վերնաշապիկ է եղել: “Զարմանալի էր նրա սանրվածքը եւ լայն տաբատը: Կարծես թե 70-ականներից լիներ”,-պատմել է Դեւիսը:
Նա լրագրողներին հավաստիացրել է, որ երբեւէ չի հետաքրքրվել գերբնական երեւույթներով, սակայն սա այն դեպքերից է, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել: