15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եկատերինբուրգի բնակիչը բռնել է շենքի 8-րդ հարկից ընկնող երեխային

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակիչը բռնել է բնակելի շենքի 8-րդ հարկից ընկնող չորս տարեկան երեխային, այս մասին ոստիկանությունը հայտնել է Интерфакс-Урал գործակալությանը:

Նշվում է, որ աղջիկը հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով և ուսոսկրի փակ կոտրվածքով: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ոստիկանությունը պարզել է, որ օգոստոսի 4-ին կինն իր դստերը մանկապարտեզից տուն է բերել, կերակրել, հեռուստացույցը միացրել և, բոլոր պատուհաններն ու դռները փակելով, աշխատանքի գնացել. նա աշխատում է տան մոտակայքում գտնվող խանութում: Կինն աղջկան բջջային հեռախոս է թողել և ժամանակ առ ժամանակ զանգել է նրան:

Աղբյուրը մանրամասնում է, որ տանը միայնակ մնացած երեխան որոշել է պատուհանից դուրս գալով գնալ իր մոր հետևից, քանի որ բնակարանի դուռը կողպված է եղել: Երբ աղջիկն արդեն պատուհանագոգին է կանգնած եղել, նրան տեսել է բակում շան հետ զբոսնող տղամարդը: Շուտով աղջիկը պատուհանագոգից գլխիվայր ընկել է, սակայն տղամարդուն հաջողվել է նրան բռնել:

Գործակալության հաղորդմամբ`Եկատերինբուրգ քաղաքի ներքին գործերի վարչության ղեկավարությունը մտադիր է խիզախության համար պարգևատրել միջադեպի ժամանակ ձեռքի կոտրվածք ստացած տղամարդուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ