18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի ֆուտբոլիստը հարբած վիճում է ակումբի աշխատակցի հետ /վիդեո/

Լոնդոնյան “Արսենալի” հարձակվող եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը հարբած վիճակում վիճել է լոնդոնյան ակումբներից մեկում:

Սկանդալային էպիզոդն ինչ-որ մեկը նկարահանել է բջջային հեռախոսով եւ տեղադրել համացանցում, այն անմիջապես հիթ է դարձել: 

Տեսագրության մեջ երեում է, թե ինչպես է հավաքականի նախկին ավագը փորձում ընկերների հետ ներխուժել լոնդոնյան ակումբներից մեկը, որպեսզի հարցեր պարզի ակումբի մյուս հաճախորդների հետ: Սակայն անվտանգության աշխատակիցը թույլ չի տալիս Արշավինին ներս մտնել եւ կռիվ սարքել: 

Արշավինը կտրուկ արտահայտություններով իր դժգոհությունն է արտահայտում: Մոտակայքում գտնվողներից մեկը նրա հասցեին վիավորանքներ է հնչեցնում, սակայն Արշավինն այդ պահին իրեն ագրեսիվ չի դրսեւորում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ