19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս պատի տակ, այն պատի տակ, լոգարանում…/վիդեո/

Հայտնի ռեժիսոր Ալեն Մենուան, ով ՌԴ-ում է գործունեություն ծավալում, ի պատասխան Henaran.am-ի հարցի` ինչու հայկական շոու բիզնեսի տեսահոլովակների մեծամասնությունը անհաջող են ստացվում, ասաց, որ հաջող ստացված տեսահոլովակները շատ քիչ են, քանի որ հիմնականում նկարահանվում են մեկ օրվա մեջ:

՛՛Հարկավոր է լուրջ պատրաստվել, ես սիրում եմ իմաստով տեսահոլովակներ, երբ սյուժե կա, իսկ այս պատի տակ, այն պատի տակ, լոգարանում ջրի տակ, սա շատ պրմիտիվ է ու հասարակ՛՛,-նշեց նա:

Հասարակ ու անիմաստ տեսահոլովակների պատճառները, ըստ նրա, երկուսն են: Նախ, պատճառներից մեկն այն է, որ շատերը չեն ցանկանում բավական գումար ծախսել: ՛՛Իսկ լավ տեսահոլովակ նկարահանելու համար առաջին հերթին լավ ֆինանս է պետք: Բացի դա մեր աստղերից  է գալիս, երբ կարող են երկու կոպեկով մեկ օրվա մեջ պահել, հա հա, մի հատ արեցի, վերջ, լավ ա դե, այդպես են մտածում՛՛: Ալեն Մենուան խորհուրդ է տալիս որակի վրա շեշտը դնել: 

Ռեժիսորի խորհուրդները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ