27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է Սոնայի կեսը /վիդեո/

Երգչուհի Սոնան դեռևս չի գտել իր երկրորդ կեսին, Սոնայի սիրտը դեռ ազատ է: Այս մասին երգչուհին պատմեց Henaran.am-ին, երբ հետաքրքրվեցինք, թե ում համար է գեղեցկանում, ցանկանում ավելի լավը լինել:

”Բոլոր տղամարդկանց համար ես գեղեցկանում եմ, սիրունանում եմ, չկա մի տենց տղամարդ, որ ինդիվիդում է, ում համար հատուկ սիրունանամ, բայց հույսս չկոտրեմ՝ ինձ թվում է կլինի մեկը”: Սոնան վստահ է, որ արվեստի մարդիկ միշտ պետք է գեղեցիկ լինեն եւ նախևառաջ դա յուրաքանչյուրն իր համար պիտի անի: ”Առաջինն ինձ համար եմ անում, որովհետև մենք բեմի, արվեստի մարդիկ ենք, չենք կարող մեզ չհետևել, չսիրունանալ”:

Իսկ ինչպիսին պիտի լինի տղամարդը, որ արժանի լինի Սոնայի կողքին լինել, գրավել նրա սիրտը: Կարևորը, որ այդ տղամարդը բարի լինի: Սակայն դա դեռ բավական չէ: ”Նա պիտի զգա ինձ ու հասկանա, ընդունի ոնց որ ես կամ, նույնիսկ երեխային չեն կարող փոխել”: Այդ երջանիկը պետք է գնահատի Սոնային ու կյանքը:

Երգչուհին կարևորություն չի տա, թե ինչ ազգի, կրոնի կամ տարիքի է նա, կարևորը առաջին հերթին ”սիրտը կպչի”, հետո էլ ուղեղը հակառակի մասին չմտածի: 

Սոնայի հետ զրույցի հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ