Նորապսակ Ջենիֆեր Էնիսթոնը` ՛՛մինիով՛՛ եւ առանց ամուսնու /ֆոտո/
Դերասանուհի Ջենիֆեր էնիսթոնի եւ Ջասթին Թերուի հարսանիքն, ասում են, դեռեւս մարտին է կայացել: Վերջերս դերասանուհին չէր հայտնվում հանրության մեջ: Նրան չեն տեսել ոչ հարսանեկան զգեստով, որ մեղրամսի լուսանկարներում: Ասում են, որ հարսանեկան արարողությունն անցել է խիստ գաղտնիության պայմաններում` Հավայան կղզիներում, որտեղ էլ նորապսակները մնացել են մի որոշ ժամանակ:
Եվ ահա վերջապես Ջենը հայտնվել է հանրության մեջ` “Call Me Crazy: A Five Film” ֆիլմի պրեմերիային, սակայն…առանց ամուսնու: Աստղը ժամանել է “հպարտ մենության” մեջ եւ բավականին բաց զգեստով:
Նա եւս մեկ անգամ ցուցադրել է իր իդեալական կազմավածքը եւ, իհարկե, ամուսնական շքեղ մատանին: Այժմ ամերիկյան ԶԼՄ-ներն անհամբերությամբ սպասում են Ջենիֆերի ընտանիքի համալրմանը, սակայն դատելով դերասանուհու կազմվածքից` նա դեռեւս չի պատրաստվում մայրանալ: