08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչից է առաջանում մանկական կարճատեսությունը

Մասնագետները պարզել են, թե որն է մանկական կարճատեսության առաջացման գլխավոր պատճառը։ Պրոֆեսոր Սկոտ Ռիդն ասում է, որ ամենեւին էլ համակարգիչն ու հեռուստացույցը չեն, որ մանկական կարճատեսություն են առաջացնում։

Նա պարզել է, որ իրականում կարճատեսության առաջացման պատճառը ցերեկվա՝ բնական լույսի պակասն է։ Որպեսզի երեխան կարճատես չդառնա, երեխաները պետք է օրական առնվազն 2 ժամ դրսում անցկացնեն՝ ցերեկվա լույսին։

«Իհարկե, համակարգիչներն ու հեռուստացույցերը նպաստում են նրան, որ երեխաները փակ տարածքում՝ ներսում ավելի շատ ժամանակ են անցկանցում։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուն դրանք կարճատեսություն չեն առաջացնում, այլ բնական լույսի պակասն է առաջացնում կարճատեսություն»,- ասում է նա։

Նա ասել է, որ մաքուր օդին շատ լինելը նպաստում է տեսողության վերականգնմանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ