19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երջանկությունն ուղղակիորեն կապված է սեքսի հետ

Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ երջանկության գաղտնիքն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան հաճախ է մարդ զբաղվում սեքսով: Ընդ որում, բավական է նույնիսկ ինֆորմացիան այն մասին որ ձեր սեռական կյանքն ավելի ակտիվ է շրջապատողների կյանքից:

1993-2006-ին Կոլորադոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է 15.368 մարդ: Նրանց խնդրել են գնահատել իրենց երջանկության մակարդակը` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆինանսական եկամուտները, կրթությունը, ընտանեկան կարգավիճակը եւ առողջությունը: Վերջինս ենթադրում էր նաեւ հարցեր սեքսի թեմայի շուրջ: 

Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր ամսական 2-3 անգամ են սեքսով զբաղվում, 33 տոկոսով ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր վերջին տարվա ընթացքում ինտիմ հարաբերություններ չեն ունեցել: Այդ ցուցանիշն ավելացել է սեքսով զբաղվելու հաճախականության աճի հետ:

Նրանք, ովքեր ամեն շաբաթ էին տրվել սիրուն, 44 տոկոսով են ավելի երջանիկ եղել, իսկ շաբաթական 2-3 անգամ սեքսով զբաղվողներն իրենց երջանիկ են զգացել 55 տոկոսով:

Սակայն սոցիոլոգները հետաքրքիր օրինաչափություն են նկատել. երբ նրանք, ովքեր ամսական մեկ անգամ են սեքսով զբաղվելիս եղել, իմացել են, որ մյուսներն զբաղվում են ամեն շաբաթ, նրանց թվում երջանիկները պակասել են 14 տոկոսով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ