Ջոլիի կիսամերկ նկարը` ձիու հետ, աճուրդի է հանվել
“Christie’s” աճուրդում վաճառքի է հանվել Անջելինա Ջոլիի կիսամերկ լուսանկարը` սպիտակ ձիու հետ: Վաճառքը կկայնա մայիսի 15-ին: Ենթադրվում է, որ լուսանկարը կվաճառվի 25-35 հազար ֆունտ ստեռլինգով:
Լուսանկարն արվել է 2001-ին: Հեղինակը հայտնի լուսանկարիչ Դեյվիդ Լաշապելն է: Լուսանկարում կարելի է տեսնել դերասանուհու հին դաջվածքներից մեկը` վիշապ` Billy Bob գարռումով, որն արվել էր դերասանուհու նախկին ամուսնու` դերասան Բիլլի Բոբ Թորնթոնի պատվին: Դերասանները բաժանվեցին 2003-ին, եւ Ջոլին ջնջեց դաջվածքը:
“Horseplay” վերնագրված լուսանկարը նախկինում երբեք չի ներկայացվել հանրությանը: Անվանումը կարելի է թարգմանել որպես “կոպիտ, աղմկոտ խաղ”: Բացի այդ, նկարի անունը հուշում է դրա բովանդակությունը` Ջոլին եւ ձին խաղում են:
Բացի այս լուսանկարից, աճուրդում կվաճառվեն նաեւ Լաշապելի եւ նրա գործընկերների այլ ստեղծագործություններ, ընդհանուր առմամբ` 108 աշխատանք: