15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՞թե սա ծեծ է. Ժողովուրդ

Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցու­թյամբ մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի քրգործն քնն­վում է շուրջ 4 ամիս, սակայն նախաքն­նություն իրականացնող մարմինը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, դե­ռեւս չի համարձակվել միջադեպի բո­լոր ականատեսներին հրավիրել եւ հարցաքննել որպես վկա:

Հիշեցնենք, որ նշված օրը երեք երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի նախկին տեղա­կալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել:

Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդ­ների հետ վեճի էր բռնվել եւ ծեծի են­թարկել նրանց: Տեսանյութում պարզ երեւում է, որ միջադեպին ներկա են նաեւ մարզի դատախազ Վազգեն Հա­րությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:

Սակայն ՀՔԾ-ն այդպես էլ չի համարձակվել դատա­խազներին եւ քննիչին վկա ճանաչել եւ հրավիրել հարցաքննության: Փոխարենն այս օրերին քննիչները կանչում են այլ վկաների եւ միջադեպի տեսանյութը ցույց տալով փորձում են համո­զել մի՞թե սա ծեծ է: Հետաքրքիր է` ծեծը պոզով ու պոչով է լինո՞ւմ: Էլ չենք խոսում այն մասին, որ ծեծից հետո էլ քաղաքացու գլխին էին գործ սարքել ու բանտ ուղարկել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ