Որպեսզի հավն արագ եփվի․ խոհանոցային գաղտնիքներ
Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի՛ գցեք, միայն սոխ և գազար: Այլապես այն համը կկորցնի:
Կոտլետը տապակելիս առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի չորուկ առաջանա, և հյութը չհոսի: Հետո պետք է կրակը միջին դարձնել և շրջել կոտլետները, հետո կրկին կես րոպե կրակը բարձրացնել:
Կարտոֆիլի խյուսը ավելի լավ է ձեռքով հարել: Հարիչով հարելու դեպքում փարթամ է լինում, սակայն արագ է համը կորցնում:
Բուսայուղը կարելի է աղցանի մեջ ավելացնել միայն այն բանից հետո, երբ աղցանի մեջ աղ, քացաք և պղպեղ եք ավելացրել (աղը ձեթի մեջ չի լուծվում):
Հավն ավելի արագ կեփի, եթե 20-30 րոպե եփելուց հետո այն 5-6 րոպե սառը ջրի մեջ դնեք։