Անթալիայի Քեմերի քաղաքապետը որոշել է տուն նվիրել զոհված ռուս օդաչուի ընտանիքին․ վերջինները ստորացուցիչ են համարել դա
Թուրքական Անթալիայի Քեմեր փոքրիկ հանգստավայրային քաղաքի ղեկավար Մուստաֆա Գյուլն այցելել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին և հայտնել, որ իրենք ցանկանում են 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի հյուպատոսի հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ իրենք շատ են ուրախացրել` լսելեվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ պետությունն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում:
Սակայն ռուսական Սու–24 կործանիչի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում բնակարանից ու նշել, որ այդ առաջարկը ստորացուցիչ է։ Օդաչուի եղբայրն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել։
«Դա զառանցանք է, ստորացուցիչ է»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական ԶՈւ օդանավը խոցել էր ռուսական կործանիչը։