16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պապի այցը հենց այնպես չի. Իրատես

Պապը գալիս է: Եվ դա բարի է: Ու քանի որ մեծ տիեզերքում չկա մի բան, որ դուրս լինի Աստծո կամքից, պապն առաջին քրիստոնեական երկիր է գալիս Աստծո կամքով ու հավուր պատշաճի պատրաստվածությամբ: Այցից առաջ Հայաստանին ու հային հղված պա­պի խոսքի մեջ էլ առավելաբար Աստծո ներկա­յությունն էր առաջնագծված, զի Խոսքն ի սկզբանե է ու Մարմին է առել՝ ընդհանրական ոգու մեջ պահելու ամենն ու ամենքին:

Ու պետք է կարողականություն այդ ոգին բազմապատկելու: Պապի այցը, որպես համատեղում հայոց առաքելական Առաջնորդանիստում հայոց վեհափառության կողքին, պետք է դիտել եզակի ողորմածություն, վերին նշան` ոչ միայն հայոց, այլև քրիստոնեական համայն աշ­խարհի համար: Որպես համակարգ, որը զորու է շատ ավելի հարցեր լուծելու, քան բազում-բազմաթիվ պատերազմներ, անկատար բանակցու­թյուններ, իրենց աշխարհի մեծ կարծող առաջ­նորդներ, ընդհանրական ոգին պառակտող ձեռ­նարկներ, մեծ ծվարումներ, քանզի ասված է.

Վերինը փնտրեք, մնացածը կտրվի ձեզ:

Ու այսօր եզակիաբար հայոց կերպը կանգ­նած է «վերին» ընտրության առաջ: Ու խնդիրն ամենևին էլ պապի այցը չէ, ինչն ինքնին անչափ էական է` մեկտեղվելու, օրեր շարունակ աղոթա­կան վակուումում լինելու, ներհայեցության տա­րածքները գրավելու համար, որից հետո կարող են անառիկ դառնալ նյութական տարածքներն ու հող-հայրենիներն ընդհանրապես:

Ավարտելով պապի այցի հոգևոր պարադիգմայի ներկայացման ամբողջականությունը, արձանագրենք երեքօրյա այդ մեկտեղումը, միաս­նական ոգու այդ հառաչը աշխարհի ու մարդու համար, այն էլ պապի ու լուսավորչական-մագաղաթե հայոց կաթողիկության կողքին այն երկրում, որը, այո, եղել է Դրախտի նախակարա­պետը, որից Նոյն իր աղավնուն աշխարհ ճամ­փեց' կանաչ ձիթենին կտուցին հետ ստանալու մաղթանք-սպասումով, ուր... աղավնին հետ եկավ` Արարատի գագաթից Նոյի հետ վայր իջնե­լու համար, որպեսզի մի օր կրկին վեր բարձրաց­նի նրան, որպես անմահ հոգի, Արմագեդոնի գնացող աշխարհում ու այս էպիկենտրոնում հենց այնպես լինել չի կարող:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ