01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արքայազն Հարրիի կյանքի մութ էջերը բացահայտել է նրա կենսագիրը /ֆոտո/

Այն բանից եհտո, երբ մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլլյամն ամուսնացավ, ամենացանկալի փեսացուի տիտղոսն անցավ նրա եղբորը` արքայազն Հարրիին:  Կարմրամազ արքայազնը հայտնի է ողջ աշխարհում իր ուրախ բնավորությամբ եւ սիրային արկածներով: Վերջերս Մեծ Բրիտանիայում թողարկվել է կենսագիր Քրիս Հեթչինսի գիրքը արքայազնի մասին, որում նա հատուկ ուշադրություն է հատկացրել Հարրիի ընկերուհիներին: “The Daily Mail”-ը հրապարակել է մի քանի հետաքրքիր հատվածներ այդ գրքից:

Ներկա պահին արքայազնի պաշտոնական ընկերուհին է համարվում 24-ամյա մոդել Կրեսիդա Բոնեն: Ասում են` թագավորական ընտանիքին նա շատ է դուր գալիս` հաճելի արտաքին ունի, դաստիարակված է եւ հարմար է կնոջ դերի համար, սակայն չգիտես ինչու, Հարրին դեռեւս չի պատրաստվում նրան ամուսնության առաջարկ անել: Արքայազնի ընկերներից մեկի խոսքով` պատճառն այն է, որ նա դեռ իր նախկին ընկերուհուն` Չելսի Դեւիին է սիրում: Հարրին ինքն է հարցազրույցներից մեկում խոստովանել, որ “Չելսին իր ողջ կյանքի սերն է”: Սակայն գործարարի աղջիկ Չելսին հայտնել է, որ թագավորական կյանքն իր համար չէ:

Հարրիի ցանկում է նաեւ մոդել Ֆլորենս Բրոյուդենել-Բրյուսը: Նրա հետ արքայազնի հարաբերությունները շարունակվեցին մի քանի ամիս` Իթոնում սովորելու ընթացքում:

Արքայազնի պատվավոր ցուցակի քիչ սեւահերներից է դերասանուհի եւ մոդել Կարոլինա Ֆլեքը: Հարրիին դուր էր գալիս նրա սերը երեկույթների նկատմամբ, քանի որ ինքն էլ դեմ չէ լավ ժամանակ անցկացնելուն, սակայն դա եւս որեւէ արդյունք չտվեց, որոշ ժամանակ անց Հարրին հայտարարեց. “Նա ինձ համար չէ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ