12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Մարդու սեռական կողմնորոշումը կարելի է հասկանալ մի քանի վայրկյանում

Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ մարդու սեռական կողմնորոշման մասին կարելի է դատողություններ անել պարզապես նրան նայելով:

Նրանց անցկացրած գիտափորձի մասնակիցներին ցուցադրվել են հետերոսեքսուալ եւ հոմոսեքսուալ տղամարդկանց լուսանկարներ, որոնք դիտելու համար 33 միլիվայրկյանից 10 վայրկյան ժամանակ է տրվել: Այդ ընթացքում հարկավոր էր հասկանալ լուսնակարում պատկերված տղամարդկանց սեռական կողմնորոշումը:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ սեռական կողմնորոշումը` 70 տոկոս ճշգրտությամբ հնարավոր է գուշակել 100 միլիվայրկյանում: Սակայն պարզվել է նաեւ, որ որոշ տղամարդիկ դժվարացել են այդ ընթացքում կողմնորոշվել:

Գիտնականները ենթադրում են, որ հանդիպելով անծանոթի` մենք կարող ենք պատկերացում կազմել նրա սեռական կողմնորոշման մասին: Ցանկացած մարդու գիտակցության մեջ “չափորոշիչ սարք” կա, որը որոշում է սուբյեկտի կողմնորոշումը: Սրանից կարելի է եզրակացնել, որ առաջին հայացքից հնարավոր է նաեւ կանխատեսել նոր հանդիպած մարդու հետ ապագա հարաբերությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ