22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի դերասանի դուստրը հորը մեղադրել է մանկապղծության մեջ

1991-ին մահացած գերմանացի հայտնի դերասան Կլաուս Կինսկիի դուստրը` Պոլան, “Stern” ամսագրին տված հարցազրուցում հայտնել է, որ որոշել է հոր մահից ավելի քան 20 տարի անց խախտել լռությունը, քանի որ այլեւս չի կարողանում հաշտվել հոր` հայտնիության եւ բարի համբավի հետ:

Դերասանի բուռն անձնական կյանքը միշտ էլ քննարկման առարկա է եղել, սակայն այն, որ նրա “սեքսոաւլ ախորժակը” նույնիսկ երեխաներին է հասել, գիտեն ոչ բոլորը:

Դերասանի կենսագիր Կրիստիան Դեյվիդը պատմել էր, որ Կինսկիի` դստեր հետ հարաբերությունների մասին մի քանի տարի խոսում էին, սակայն Եվրոպայում` հատկապես Գերմանիայում, նա լավ համբավ ունի եւ երկրպագուների մեծ բանակ: 

Պոլա Կինսկին հարցազրույց է տվել իր` “Մանկան շուրթերով” ինքնակենսագրական գրքի հրատարակման նախօրեին: “Նա ինձ վճարում էր, որպեսզի ես լինեմ իր փոքրիկ սեքսուալ օբյեկտը եւ ինձ մետաքսե բարձերի վրա էր պառկեցնում: Ամենասարսափելին այն է, որ նա ինձ ասում էր, թե դա բնական է, որ աշխարհի բոլոր հայրերն էլ իրենց երեխաների հետ այդպես են անում”,-սարսափելի հիշողություններով կիսվել  է Պոլան` խոստովանելով, որ հոր հետ կապը շարունակվել  է մինչեւ 19 տարեկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ