05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մադոննայի դստեր գաղտնիքը բացահայտվել է /ֆոտո/

Ծնողների համար իրենց երեխաները միշտ էլ փոքրիկներ են մնում: Նույնիսկ առաջադեմ փոփ-թագուհի Մադոննան այս հարցում բացառություն չէ: Բայց չէ որ նրա ավագ դուստրը` Լուրդեսն արդեն 16 տարեկան է: Պարզ է, որ այս տարիքում նրա գլխում միայն տղաներն են, ավելի ստույգ` մի տղա` “Հայրենիք” սերիալի դերասան Թիմոթի Շալամեն: Դեռահասները ծանոթացել են Երաժշական արվեստի եւ դերասանական վարպետության նյույորքյան դպրոցում մի քանի տարի առաջ եւ սիրահարվել միմյանց:

Նրանց ընկերները պատմել են, որ դպրոցում բոլորը գիտեին, որ նրանք հանդիպում են, բոլորը, բացի Լուրդեսի ընտանիքից: Սակայն դժվար է թաքցնել նման բանը, եթե մայրդ սուպերաստղ է եւ ամեն քայլին քեզ պապարացցիներ են հետեւում:

Դստեր սիրրավեպի պատճառով ամենից շատ տառապում է Լուրդեսի հայրը` Կառլոս Լեոնը: “Ես հասկանում եմ, որ ժամանակն է եկել տղաների հետ հանդիպելու, սակայն դա ինձ նյարդայնացնում է”,-խոստովանել է աղջկա հայրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ