21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սեքսի ընթացքում անհրաժեշտ է արտահայտել էմոցիաները

Սեռական կյանքը բավականին ինտիմ ոլորտ է: Այդ թեմայի շուրջ մարդիկ հազվադեպ են խոսում նույնիսկ մոտ ընկերների հետ: Այդ պատճառով էլ մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան են մնում: Վերջերս գիտությունը հստակ պատասխան տվեց այն հարցին, թե արժե արդյոք խոսել սեքսի ժամանակ:

Արեւմտյան սեքսոպաթոլոգներին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես պետք է մարդ դրսեւորի իրեն սեքսուալ քնքշանքների ժամանակ: Արդյոք արժե լռել, թե անհրաժեշտ է արտահայտել էմոցիաները: Պարզվում է` մասամբ հենց այդ պահից է կախված զուգընկերոջ գրգռվելը:

Գիտնականները պարզ, սակայն հետաքրքիր փորձ են անցկացրել: Մարդկանց 2 խմբին էրոտիկ ֆիլմ են ցուցադրել` մի խմբին ձայնով, մյուսին` համր, որից հետո փորձի մասնակիցները հարցաթերթիկ են լրացրել` որքանով են իրենք գրգռվել ֆիլմի ընթացքում:

Պարզվել է, որ ավելի շատ գրգռվել են նրանք, ովքեր ֆիլմը ձայնով են դիտել: Մասնագետները բացատրել են, որ նույնը տեղի է ունենում սեքսի ժամանակ: Զուգընկերներն ավելի շատ միմյանցից հաճույք են ստանում, երբ ընթացքում արտահայտում են իրենց էմոցիաները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ