01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քահանան գողացված գումարով վիլլա է կառուցել

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է կաթոլիկ եկեղեցու հիվանդանոցի ղեկավար քահանա Ֆրանկո Դեկամինադուին, որին մեղադրում են Վատիկանի կողմից հատկացված 4 լն եվրոյի գողության մեջ: Քահանային ձերբակալել են Տոսկանայում գտնվող նրա վիլլայում, որն իրավապահ մարմինների կարծիքով` հենց այդ գողացված գումարով է կառուցվել: Դեկամինադուի դեմ մեղադրանք է ներկայացվել, ներկայումս նա տնային կալանք տակ է, գրում է “утро.ru”-ն:

Մինչ 2011-ը Դեկամինադուն ղեկավարել է կլինիկան, որը հատկացված է մաշկային խնդիրներով թմրամոլների համար: Կլինիկայի կրած վնասը չի սահմանափակվում այդ գումարով: Քահանայի ղեկավարման օրոք հիվանդանոցը 600 մլն-ի չափով պարտք է կուտակել: Վատիկանը բազմիցս փորձել  է հարթել իրավիճակը կլինիկայում, սակայն անօգուտ: Նախորդ շաբաթ դատարանը հիվանդանոցը սնանկ է հայտարարել: 

Հունվարին Վատիկանի մասնակցությամբ մեկ այլ սկանդալ էր ծագել: Բրիտանական մամուլը հայտնել էր, թե Վատիկանը գաղտնի անշարժ գույքի կայսրություն է ստեղծում: Ըստ այդ տեղեկության` ակտիվների գնման համար օգտագործվել են այն գումարները, որոնք Վատիկանն ստացել է Բենիտո Մուսսոլինիից` 1929-ին իտալական ֆաշիստական վարչակարգը ճանաչելու համար: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ