03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նազենին նորաձև է, Սոնան՝ ոչ, Սիլվան փոխվել է..մյուսները…

”Տարիների հետ համեմատած իրավիճակը շատ է փոխվել: Հայ աստղերը գիտակցել են, որ հարկ է օգտվել պրոֆեսիոնալի խորհուրդներից, և դա ոչ թե ամոթ է, այլ հակառակը ցանկալի է, որ աստղը ունենա անձնական ոճաբան, որը կզբաղվի իր ոճով, իր հագուստով, իր արտաքինով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Նրա խոսքով` այդ  տենդենցը նկատելի է շատ ու շատ հայ աստղերի մոտ: Իհարկե, կան նաև աստղեր, ովքեր ունեն ոճի զգացում, և իրենք են զբաղվում իրենց ոճով ու ներկայանում են հավուր պատշաճի:

Այս առումով մեր զրուցակիցն առանձնացրեց Սիրուշոյին, Լիլիթ Հովհաննիսյանին, Անահիտ Սիմոնյանին, ով վերջերս նորաձևության տուն է բացել: ”Սա նշանակում է որ հայ երգչուհիները հետաքրքրվում են նորաձևությամբ և նույնիսկ իրենք են ներկայանում որպես դիզայներ: Օրինակ` Սիրուշոն թողարկել է իր ”Պռեգոմեշ” աքսեսուարների հավաքածուն”: Այս առաջընթացը Քաբաբյանի համար միանշանակ գովելի է:

Հայտնիներից ուշադրության է արժանի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ոճը: ”Նազենին ունի հստակ, էլեգանտ, կանացի ոճ, որը միշտ պահպանում է`  թե առօրյայում, թե բեմում:

Իր կանացիությամբ գերում է բոլորին, բոլորը կհամաձայնեն, որ ուղղակի շլացուցիչ է իր նախընտրած զգեստները` երկար և ամբողջովին քարերով պատված, կամ շատ զուսպ. նա միշտ կարողանում է ճիշտ վայրում ճիշտ կերպարով հայտնվել և ընդգծել իր կանացիությունը և դրանով էլ իր անհատկանությունն է ընդգծվում”,-ասաց նորաձևության բլոգերը:

Սոնա Շահգելդյանի ոճի վրա դեռևս պետք է աշխատել: ”Ես իմ ընթերցողների հետ շատ քննարկումներ եմ ունեցել Սոնայի ոճի մասին` ոչ լավ իմաստով, քանի որ նա դեռ չի եկել նրան, որ կարելի է աշխատել ոճաբանի հետ: Ես ոչ միշտ եմ գովաբանում նրա  ընտրած զգեստները, հագուստները:

Չեմ կարող չասել, որ նա ուղղակի  հանճարեղ երգչուհի է, տարբերվում է բոլորից, բայց իր ոճի առումով այդքան էլ չեմ հավանում. մեծ աշխատանքի  կարիք կա, և ամոթ չէ դիմել ոճաբանի ու փորձել գալ ընդհանուր հայտարարի, քանի որ պոտենցիալն ունի Սոնան”,-նշեց Քաբաբյանը:

Ինչ վերաբերում է երգչուհի Սիլվա Հակոբյանին, ապա մեր զրուցակիցը նկատեց, որ նրա ոճի վրա բավական աշխատանք է արվել և առաջընթացն ակներև է: ”Նա այն աստղերից է, ում ոճով նախկինում չէին զբաղվում, հիմա զբաղվում են և կարծում եմ` բոլորն են նկատում` ինչպիսի տարբերություն կա ոճային առումով:

Սիլվան  կրում է ամենաթրենդային հագուստները, աքսեսուարները, ինչը միանշանակ իր ոճաբանի շնորհքն է` Արմեն Գալյանի, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նրան: Եթե մի աղջիկ այդպես սիրված է ժողովրդի կողմից, ճաշակ է թելադրում` թե երգի առումով, թե արտաքինի, նա պիտի մատուցի նաև գեղեցիկը` արտաքին տեսքի առումով”,-եզրափակեց նորաձևության բլոգերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ