Սեքսում հիմարություններ էլ կան
Սեքսը բավականին նուրբ բան է: Սակայն շատ մարդիկ անձնական հարաբերություններում անթույլատրելի հիմարություններ են անում: Հատկապես տխուր է, երբ այդ հիմարությունները վերաբերում են ինտիմ հարաբերություններին: Ի՞նչ հիմարություններ կարող են լինել դրանք:
Առաջին հիմարությունը. շատ տղամարդիկ սեքսի “ամենաթունդ” պահին կամ դրանից հետո ավելորդ հարցեր են տալիս, որոնց զուգընկերուհին անկեղծորեն պատասխանել չի կարող այդ պահին: Օրինակ. “Քեզ դո՞ւր եկավ”: Հիմարությունը հենց հարցի մեջ է: Եթե նույնիսկ նրան դուր չեկավ, սակայն նա սիրում է այդ տղամարդուն, ապա երբեք չի ասի դրա մասին:
Երկրորդ հիմարություն. կան այնպիսի տղամարդիկ եւ կանայք, որոնք սեքսի ժամանակ սիրում են անպարկեշտ արտահայտություններ օգտագործել: Սակայն եթե սկսեք հայհոյել սեքսի ժամանակ, դա կարող է տհաճ հետեւանքներ ունենալ, ընդհուպ մինչեւ հարաբերությունների խզում: Պետք չէ լեզվին ազատություն տալ եւ ինչ-որ բան ճչալ, եթե չեք ցանկանում ձեր երկրորդ կեսի հետ խնդիրներ ունենալ:
Երրորդ հիմարություն. ննջասենյակում տեղ չկա ծիծաղի համար, հատկապես` հիմար ծիծաղի: Եթե կինն է ծիծաղում, ապա տղամարդն անմիջապես մտածում է, որ նա իր վրա է ծիծաղում, այսինքն` ինքն ինչ-որ բան այնպես չէ անում: Արդյունքում` կորչում է ցանկացած սեռական ցանկություն: Նույն իրավիճակն է առաջանում, երբ տղամարդն է ծիծաղում: Կինը դա ընդունում է որպես վիրավորանք իր հասցեին:
Սեքսի ժամանակ հիմարություններ մի արեք, հետեւեք ձեզ, միշտ մտածեք, նախքան որեւէ գործողություն անելը: