25 Հունվարի, Saturday, 2025
KFC

6 երեխաներին այրած հորը ցմահ բանտարկության են ենթարկել

56-ամյա բրիտանացի ՄայքլՖիլպոտին, ով հրդեհել էր իր տունը, որի արդյունքում մահացել էին նրա 6 երեխաները, ցմահ բանտարկության են ենթարկել: Ֆիլպոտը կարող է դատարանին դիմել վաղաժամ ազատվելու խնդրանքով ոչ ավելի վաղ, քան 15 տարի անց, տեղեկացնում է  “The Independent”-ը:

Նրա հանցակիցները` կինը` 32-ամյա Մեյրիդ Ֆիլպոտը, եւ 46-ամյա ընկերը` Փոլ Մոսլին, մինչեւ 17 տարվա ազատազրկման են ենթարկվել: Դատավորը նշել է, որ ծնողների հանցագործությունն իրենց իսկ երեխաների դեմ, աննախադեպ է: Նրա խոսքով` հենց Մայքլն է կանգնած “հրեշավոր նախաձեռնության” ետեւում, այդ պատճառով էլ նրա դատավճիռն ավելի խիստ է: 

Ամուսինները հրդեհել են տունը 2012-ի մայիսի 11-ին: Նրանք չեն կարողացել փրկել 6 երեխաներին, որոնք մնացել են տան վերին հարկում: 5 տղաները եւ աղջնակը` 5-13 տարեկան մահացել են գազի թունավորումից:

Հանցակիցներն այրել են տունը` փորձելով մեղքը բարդել 29-ամյա Լիզա Ուիլլիսի վրա, ով Մայքլի քաղաքացիական կինն է եղել: Գրեթե 10 տարի նա ապրել է Մայքլի օրինական կնոջ հետ նույն հարկի տակ եւ 4 երեխա է ունեցել: Սակայն հրդեհից որոշ ժամանակ առաջ նա հեռացել է այդ տնից: Նա երեխաներին տարել է իր հետ` Մայքլին զրկելով պետական նպաստից, որը նա ստանում էր որպես հայր:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ