21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր համացանցի միջազգային օրն է

Ապրիլի 4-ին նշվում է համացանցի օրը: 

Օրը պատահական չէ ընտրված: Ապրիլի 4-ին նշվում է նաեւ սուրբ Իսիդորի կաթոլիկական տոնը: Հենց նրան էլ համարում են համացանցի հովանավորը: Սուրբ Իսիդոր Սեւիլացին եպիսկոպոս է եղել, սակայն դա նրան չի խանգարել լայն հայացքների տեր մարդ լինել, սիրել եւ զարգացնել գիտությունը: Նա ծագումնաբանության ոլորտում մի քանի մեծածավալ աշխատանքներ է գրել: Ըստ էության` դրանք մարդկության հանրագիտարաններ են, որոնցում հավաքած է վիթխարի ծավալով ինֆորմացիա, որը բազմաթիվ բաների էությունն է բացատրում: 

2003-ին Սուրբ Իսիդորը պաշտոնապես ճանաչվել է համացանցի եւ համակարգիչների հովանավորը հենց այն պատճառով, որ համացանցն էլ մեծ քանակությամբ ինֆորմացիա է պարունակում, ինչպես եւ նրա գրքերը: Սուրբ եպիսկոպոսի ժամանակներում նրա գրքերը միակ ինֆորմացիայի աղբյուրն են եղել, իսկ հիմա մարդիկ համացանցն են օգտագործում: 

Համացանցի միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է: Սակայն տարեցտարի նրա մասին ավելի շատ մարդիկ են տեղեկանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ