18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սենսացիոն գյուտ. հնդիկներն ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ /ֆոտո/

Բռնաբարությունների դեմ պայքարելն այսօր Հնդկաստանում ամենաարդիական թեմաներից է: 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց բռնաբարությունից եւ սպանությունից, ինչպես նաեւ դրան հաջորդած մի քանի բռնաբարություններից հետո տեղի գիտնականները որոշել են ստեղծել այնպիսի ներքնազգեստ, որը կօգնի այն կրողին պայքարել հանցագործների հետ, հաղորդում է “Times of India”-ն:

Գերժամանակակից կանացի ներքնազգեստը կօգնի ցանկացած աղջկա վնասազերծել իրեն բռնաբարողին եւ կայծակնային արագությամբ ոստիկանություն կանչել, վստահեցնում են հնդիկ ինժեներները: Նրանք իրենց գյուտն անվանել են “հասարակությանն օգտակար սարքավորում”: Նախագծի հեղինակներից մեկը հայտնել  է, որ սարքավորումը հագեցած է GPS եւ GSM մոդուլներով, ինչպես նաեւ 3800 կիլովալտ հզորությամբ էլեկտրաշոկեր:

Այն աշխատում է հետեւյալ կերպ. նախ այն ետ է մղում հանցագործին` հոսանք հաղորդելով, իսկ այնուհետեւ ճշգրիտ կոորդինատներով ոստիկանության ազդանշան է ուղարկում այն վայրի մասին, որտեղ քիչ էր մնում բռնաբարություն տեղի ունենար: Այս “խելացի” սարքավորումը նաեւ հաղորդագրություններ է ուղարկում վտանգի մեջ հայտնված աղջկա հարազատներին:

Հետաքրքիր է, որ սա Հնդկաստանում ստեղծված առաջին “պաշտպանիչ հագուստը” չէ: Մի քանի տարի առաջ այնտեղ հատուկ ջինսեր էին արտադրվում` կրկին “հոսանքավորված”, որոնք նախագծվել էին գրպանահատներից պաշտպանվելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ