20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարսանիքը ողբերգությամբ ավարտվեց /վիդեո/

ՌԴ Իրկուտսկ քաղաքում հարսանքին ավարտվել է ողբերգությամբ: Հյուրերից մեկը, փողոցում “հաշիվ մաքրելով”, մեքենան ուղղել է դեպի հյուրերը, հաղորդում է “Вести”-ն:

Հարսանիքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Մի քանի ժամ ընտանկան մթնոլորտում ուրախ խնջույքից հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդների միջեւ կոնֆլիկտ է ծագել: Տղամարդկանցից մեկը նստել է իր ավտոմեքենան եւ սպառնացել մարդկանց վրաերթի ենթարկել: Կոնֆլիկտին միջամտել են նաեւ հարսն ու փեսան:

Սակայն կոնֆլիկտն այդքանով չի հարթվել: Քիչ անց ավտոմեքենայի վարորդը մեքենան ետ է տարել եւ մեծ արագությամբ այն քշել ամբոխի ուղղությամբ: Մեքենան հարվածել է մի կնոջ, ով փորձել է հարվածից փրկել ամուսնուն:

Կինը եւ նրա ամուսինը ծանր վնասվածքներով հիվանադնոց են տեղափոխվել: Վնավսաքներ է ստացել նաեւ վիճաբանության մեկ այլ մասնակից: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ