19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես հասկանալ` տղամարդն ազատ է, թե` ոչ

Ճիշտ ընտրություն կատարած եւ բավարարված տղամարդը հետաքրքրությամբ չի նայի կանանց եւ ծանոթություններ չի փնտրի: Անգամ ուշադրություն ցուցաբերելու դեպքում, ձեզ համար պարզ կլինի, որ դիմացինն ազատ չէ: Այսպիսով, անհրաժեշտ է ուշադիր լինել եւ հետեւել բնազդին: Ամուսնացած տղամարդը նույն է, ինչ դերասանը հեռուստատեսությամբ` դուք նրան տեսնում եք, իսկ նա ձեզ` ոչ: 
Ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում, երբ դուք սկսում եք հանդիպել տղամարդու հետ: Եթե նրա պահվածքը ներքոհիշյալ պատճառներով տարօրինակ է թվում ձեզ, ապա կարիք կա զգուշանալու:

1. Տոներն ու հանգստյան օրերը ձեզ հետ չի անցկացնում
2. Նա խուսափում է հանրության մեջ գտնվելուց: Սրճարաններ, հանրախանութներ հազվադեպ է հաճախում ձեզ հետ: Խուսափում է ձեզ հետ նկարահանվել 
3. Նրա հեռախոսը հաճախ անհասանելի է լինում
4. Թաքնված անձնավորություն է: Չունեք տարրական տեղեկություններ նրա մասին` ազգանուն, բնակության եւ աշխատավայրի հասցե
5. Ստում է
6. Առատաձեռն չէ ձեր հանդեպ: Շատ հազվադեպ է նվերներ պատրաստում ձեզ համար: Սա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր ընտանիքում կանայք տեղյակ են ամուսնու աշխատավարձից, եվ այս պատճառով վերջիններս դժվարանում են առանց կանանց գիտության ավելորդ ծախսեր անել
7. Խնամված եւ կոկիկ տեսք ունեն

Տղամարդիկ սովորաբար թերանում են ճիշտ երկարությամբ տաբատ ընտրելիս, կամ կան այնպիսի գույներ, որոնց տղամարդիկ երբեք ուշադրություն չեն դարձնի, միայն կանայք կարող են դրանք գնել իրենց ամուսինների համար: Եթե նա շատ խնամված եւ կոկիկ տեսք ունի, ուրեմն կամ ամունացած է, կամ շատ մաքրասեր տղամարդ է, որը երկար ժամանակ ազատ կյանքով է ապրել եւ սովորել է հոգալ իր մասին այնպես, ինչպես կինը:

Ինչպես վարվել.

Ինչ անել երբ կան առիթներ, որոնք ձեզ ստիպում են մտածել, որ նա ամուսնացած է: Կարելի է սեւ վերարկու հագնել եւ դետեկտիվ խաղալ: Հետեւեք, թե ուր է գնում ձեզ հետ հանդիպումներից հետո, զանգահարեք նրա բջջայինին եւ տեսեք` ինչ անվամբ է ձեր համարը գրանցել, նվիրեք նրան հագուստ կամ դրամապանակ եւ հետեւեք` կկրի այն նա, թե` ոչ: 
Լավագույն տարբերակը կողակցին այդ մասին հարցնելն է: Դուք նրա պատասխանի ձեւից գլխի կընկնեք, եթե նույնիսկ նա համարձակություն կամ խիղճ չունենա խոստովանելու ձեզ: 
Եթե անգամ տղամարդը ամունացած չէ, բայց նրա պահվածքը բոլորովին այլ էր վկայում, միեւնույն է, այդ հարցը լավագույն եղանակն է ամեն ինչ պարզելու:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ