Ջեյ Լոյի համերգը չեղյալ է հայտարարվել` նրա քմահաճույքների պատճառով
Կրիկետի հնդկական Պրեմիեր լիգայի բացմանը Ջենիֆեր Լոպեսի համերգն այդպես էլ չկայացավ, կազմակերպիչները նրա պահանջները անընդունելի են համարել եւ որոշել են, որ ավելի լավ է` գործ չունենալ նրա հետ, գրում է “New York Post” -ը:
Ջեյ Լոյի անձնական մենեջեր Բեննի Մեդինան խնդրել է երգչուհուն անձնական ինքնաթիռ տրամադրել, վճարել նրան ուղեկցող անձանց հյուրանոցային համարները. նրանց թվում են օգնականները, ոճաբանները եւ անձնական խոհարարը: “Pepsi IPL”-ի ներկայացուցիչները համարել են, որ Ջենֆերը չափից ավելին է պահանջում եւ որոշել են նրա փոխարեն հրավիրել ռեփեր Pitbull-ին:
Լոպեսի օգնականը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը` նշելով, թե երգչուհուն պարզապես ամսաթիվը չէ հարմար եղել խիտ գրաֆիկի պատճառով:
Ջեյ Լոն հայտնի է իր տարօրինակ պահանջներով: Օրինակ 2001-ին նա “BBC”-ի հարցազրույցին է ժամանել 90 հոգու ուղեկցությամբ եւ 9 հարդարման սենյակ է պահանջել նրանց համար: