18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Վեց ժամ շարունակ զուգընկերոջ աչքի առաջ բռնաբարել են ընկերուհուն

Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում մի խումբ տղամարդիկ կողոպտել եւ բռնաբարել են   օտարերկրյա  զբոսաշրջիկ կնոջը: Հանցագործներն արդեն ձերբակալված են:

Միջադեպը տեղի է ունեցել միկրոավտոբուսում: Հանցագործները ներխուժել են սալոն, վռնդել այնտեղից բոլոր ուղեւորներին` թողնելով միայն աղջկան եւ նրա ընկերոջը, որոնց քաղաքի ծայրամաս են տարել:

Հանցագործները զոհերին նախ ստիպել են քաղաքային բանկոմատներով իրենց բանկային քարտերից հանել ողջ գումարը, այնուհետեւ տղամարդուն ծեծել են եւ ձեռնաշղթաներ հագցրել, որից հետո 6 ժամ շարունակ նրա աչքի առջեւ բռնաբարել են ընկերուհուն:

Հանցագործներին գտել են միկրովտոբուսի միջոցով, որը նրանցից մեկը վարձակալել է ուղեւորափոխադրումների համար: Հանցագործներից 2-ը նախապես են գտնվել միկրովտոբուսում, 3-րդն ավելի ուշ է միացել, երբ զանգել է ընկերներին եւ առաջարկ ստացել մասնակցել ստոր արարքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ