16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չավեսի մուտքը դրախտ /վիդեո/

Վենեսուելայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մեկ րոպեանոց մուլտֆիլմ` “Ցտեսություն, հրամանատար Չավես” վերնագրով: Հոլովակում ցուցադրվում է Չավեսի մուտքը դրախտ, որտեղ նրան դիմավորում են համաշխարհային պատմության նշանակալի դեմքերը:

Եդեմի այգիներում Չավեսին դիմավորում են հեղափոխական Էռնեստո Չէ Գեւարան, Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեն, Արգենտինայի առաջին տիկին Էվա Պերոնը, Նիկարագուայի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ Աուգուստո Սանդինոն, ինչպես նաեւ Վենեսուելայի ազգային հերոսները` գեներալ Սիմոն Բոլիվարը, եւ հնդկացիների ցեղի առաջնորդ Գուակայպուրոն: Հոլովակում կարելի է տեսնել նաեւ Չավեսի տատին` Ռոզա Ինեսին, ով ձեռքը մեկնում է թոռանը, ինչին ի պատասխան Չավեսը ժպտում է:

Վենեսուելացիների մեծ մասը կարծում է, որ հոլովակը կարող է դառնալ Նիկոլաս Մադուրոյի, ով այժմ կատարում է նախագահի պարտականությունները,  նախընտրական քարոզչության մի մասը: Վենեսուելայի նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 14-ին: 

Ուգո Չավեսը մահացավ 2013-ի մարտի 5-ին քաղցկեղից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ