Բրեդ Փիթի հետ համբուրվելը խաղընկերուհու համար զզվելի էր /վիդեո/
Աշխարհի կանանց կեսից ավելին երազում է Բրեդ Փիթի հետ համբուրվելու մասին, սակայն գոյություն ունի մեկը, ում համար դա զզվելի է: Այդ կինը հոլիվուդյան դերասանուհի Քիրսթեն Դանսթն է, ով դեռ շատ տարիներ առաջ է “արժանացել” Փիթի համբույրին, երբ վերջինիս հետ խաղում էր “Հարցազրույց վամպիրի հետ” ֆիլմում:
“Ես ընդամենը 10 տարեկան էր, Բրեդն այդ ժամանակ երկար մազեր ուներ, բոլորը խենթանում էին նրա համար եւ ասում, որ իմ բախտը բերել է, իսկ ինձ համար դա զզվելի էր: Հավանաբար հենց այդ համբույրը պատճառ դարձավ, որ ես մինչեւ 16 տարեկան ոչ ոքի հետ չհամբուրվեմ”,-խոստովանել է Քիրսթենը` նշելով, որ դա ընդամենը շուրթերի թեթեւ հպում էր:
Դերասանուհին պատմել է, որ նկարահանումների ժամանակ Բրեդ Փիթը եւ Թոմ Կրուզը իր համար մեծ եղբայրների նման են եղել, այդ պատճառով էլ անհարմար իրավիճակ է ստացվել: Նույնիսկ մի անգամ Բրեդն է նրան խոստովանել, որ իրեն եւս հեշտ չի տրվել այդ տեսարանը: “Կարծո՞ւմ ես` ինչպես պետք է ես ինձ զգայի, երբ ստիպված էի փոքրիկ աղջկա համբուրել”,-կատակել է դերասանը: