Ջոլին վերջապես պարզաբանել է իր հարսանիքի մասին տեղեկությունը
Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին վերջապես արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկություններին, ըստ որոնց Բրեդ Փիթի հետ իր հարսանքին արդեն կայացել է:
Լոս Անջելեսի օդանավակայանում պատասխանելով պապարացցիների հարցին, թե արդյոք հարսանիքը կայացել է, նա պարզապես ասել է` “ոչ”:
Ջոլիի եւ Փիթի ամուսնության մասին լուրը վերջերս մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից է: Նրանց գաղտնի հարսանիքի մասին տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ Կոնգո կատարած այցի ժամանակ պապարացցիները Ջոլիի մատին նկատել էին հասարակ ամուսնական մատանի` Բրեդ Փիթի նվիրած շքեղ ադամանդե մատանու փոխարեն: Ի դեպ, Կոնգոյում Ջոլին` Մեծ բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ այցելել է ՄԱԿ-ի հատուկ ճամբարը, որտեղ նա շփվել է սեքսուալ բռնության ենթարկված կանանց հետ:
Ավելի վաղ դերասանուհին խոստովանել էր, որ “ընտանիքն իրեն ոգեշնչում է օգնել մյուսներին”:
Հիշեցնենք, որ Ջոլին եւ Փիթը, ովքեր արդեն 7 տարի է միասին են, իրենց երեխաներից 3-ին որդեգրել են աշխարհի տարբեր երկրներից: Ասում են` հենց երեխաներն են նրանց համոզել օրինական ամուսնանալ: Ամուսնական առաջարկությունն արվել է նախորդ տարվա գարնանը: