20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վաճառքի են հանվել

Ինտերնետ-խանութներում սկսել են ակտիվորեն գովազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով տղամարդու վարտիքները:

Հետաքրքիր է, որ “քաղաքականացված” վարտիքները միայն տղամարդկանց համար են նախատեսված, կանանց համար չկան: Գույներն այդքան էլ շատ չեն`սպիտակ եւ սեւ: Փոխարենը, դրանք կարող են ձեռք բերել թե նախագահի համախոհները, թե հակառակորդները, քանի որ կան եւ Պուտինին “կողմ” գովազդով, եւ “դեմ” գովազդով վարտիքներ:

Կողմնակիցների  համար վարտիքների վրա տպված է Վլադիմիր Պուտինի նկարը եւ գրված է նրա հայտնի արտահայտություններից մեկը` “Թողեք ավարտեմ խողովակը կառուցելը, վերջացրեք աղմկելը”: Նշենք, որ նախագահի հետ անհամաձայնությունն այս դեպքում ավելի էժան է, քանի որ “պուտինական վարտիքներն” արժեն 449 ռուբլի, իսկ “հակապուտինականները”` 315:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ