Զարհուրելի ֆոտոսեսիա գիշատիչների հետ /ֆոտո/
Ադալբերտո Մանջինին եւ Լորա Բոնգիոնին հավանաբար կենդանիների ամենաանվախ սիրահարներն են: Այս զույգը հաջողությամբ ավարտել է զբոսանքը Զամբիայում գտնվող “Mukini Big 5″ կենտրոնում բնակվող կենդանիների հետ, ավելին` մի ամբողջական ֆոտոշարք է լուսանկարել: Այս կենտրոնում գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված կենդանիներ` առյուծներ եւ գեպարդներ: Մինչ վայրի բնության մասը դառնալը նրանց են այցելել վաճառքի գծով մենեջեր Ադալբերտոն եւ նրա ընկերուհին Միլանից:
“Այն արարածներին, որնոց մեծ մասին մարդիկ վայրի եւ վտանգավոր են համարում, կարելի է մոտենալ, պարզապես ճիշտ մոտեցում է պետք: Կարեւորը` չվախենալ, քանի որ նրանք զգում են վախը, եւ ցույց տալ, որ դու նրանց հարգանքով ես վերաբերվում: Հարկավոր է նաեւ հաճախ խոսել նրանց հետ, որպեսզի նրանք հիշեն ձեր ձայնը”,-խորհուրդ է տալիս անվախ զույգը:
Չնայած այդ ամենին` նրանք զգուշացնում են, որ որքան էլ հարազատություն ես զգում գիշատիչների հանդեպ, հարկավոր է ծայրահեղ զգույշ լինել, երբեք մեջքով չթեքվել դեպի նրանց եւ ուշադիր հետեւել նրանց յուրաքանչյուր քայլին: