06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տոստերը չփրկեց Աբրահամին

Գերմանացի բռնցքամատիկ Ռոբերտ Շտիգլիցը նվաճեց WBO վարկածով չեմպիոնական գոտին`հաղթելով հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամին: 3-րդ ռաունդից հետո մրցավարը դադարեցրեց մարտը` Աբրահամի աչքի վնասվածքի պատճառով: Սա խաղ-ռեւանշ էր, քանի որ 2012-ի օգոտոսին Աբրահամը խլել էր Շտիգլիցից նրա չեմպիոնական գոտին:

Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ շատ զուգահեռներ կարելի է տանել. 2-ն էլ ծնվել են ԽՍՀՄ-ում: Աբրահամը 1980-ին` Երեւանում, Շտիգլիցը` 1981-ին` Յեսկում: Աբրահամի իրական անունն է Ավետիք, Շտիգլիցինը` Սերգեյ: Աբրահամը Գերմանիա է մեկնել 90-ականների կեսերին, Շտիգլիցը, ով, ի դեպ, էթնիկ գերմանացի է, 90-ականների վերջին: Աբրահամի հարվածն, իհարկե, ավելի ուժեղ է, վարկանիշն էլ` ավելի բարձր, համենայն դեպս, մինչ օրս այդպես էր:

Աբրահամը, ով 10 անգամ նվաճել է IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը 72,6 կգ քաշայինների կարգում, Շտիգլիցի բարձր մակարդակի մրցակիցների շարքում առաջինն էր: 2012-ի օգոստոսի մարտից հետո Շտիգլիցի դեմքին բազմաթիվ վնասվածքներ էին, Աբրահամի դեմքին` հազիվ նշմարելի կապտուկներ:

Մարզիկների կշռվելու արարողության ժամանակ Աբրահամի մենեջեր Կալլե Զաուերլանդը խորհրդանաշական քայլ կատարեց` Շտիգլիցին տոստեր նվիրեց: “Առանց տոստերի Արթուրին հնարավոր չէ հաղթել”,-հայատարարեց նա:

Բանն այն է, որ “Հանցագործության վայր” գերմանական սերիալում, որտեղ Արթուրը հանցագործի դեր է կատարում, ոստիկանը` հայտնի դերասան Թիլ Շվայգերը, Արթուրին “նոկաուտի է ենթարկում” տոստերի հիանալի հարվածով: Սակայն Աբրահամին հաղթելու համար Շտիգլիցին այս անգամ անհրաժեշտ չեղավ տոստեր կամ մեկ այլ խոհանոցային պարագա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ