Բասկովը կլինի Լերա Կուդրյավցեւայի հարսանիքի թամադան /ֆոտո/
Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի կյանքում այժմ ամենահաճելի փուլն է. հաղորդավարուհին պտարաստվում է հարսանիքի հոկեիստ Իգոր Մակարովի հետ: Հարսանիքը կկայանա հունիսին Մոսկվայում:
Արդեն իսկ հայտնի է, որ նրանց հարսանիքը շոու-բիզնեսի ամենաշքեղ եւ ամենառոմանտիկ հարսանիքներից մեկն է լինելու: Նախապատրաստական աշխատանքներին մի ամբողջ “զորք” է մասնակցում` Նիկոլայ Բասկովի գլխավորությամբ: Հենց նա էլ կլինի հանդիսության գլխավոր թամադան: Սիրելի ընկերուհու հարսանիքի համար նա նաեւ հատուկ երգեր է պատրաստել:
Զույգի համար երգելու պատճառով իրենց հյուրախաղերն են հետաձգել Լյուբով Ուսպենսկայան, Գրեգորի Լեպսը, Վալերի Մելաձեն, Դիմա Բիլանը, Դմիտրի Մալիկովը, “Дискотека Авария”-ն, “Руки вверх”-ը եւ “Comedy Club”-ը:
Հարսանիքին ներկա կլինի 300 հյուր` հարազատներ, ընկերներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկա չի լինի Լերայի նախկին փեսացու, երգիչ Սերգեյ Լազարեւը: Ասում են` նրա հրավերին կտրականապես դեմ է եղել Լերայի փեսացու Իգորը: Բացի այդ, 26-ամյա հոկեիստը պնդում է, որ Լերան իր ազգանունը վերցնի հարսանիքից հետո, սակայն այս հարցի շուրջ զույգը դեռեւս համաձայնության չի եկել: