18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Քանի՞ սեռական զուգընկեր է ունենում մարդն իրականում

Սեքսը չի կարող բացարձակապես անվտանգ լինել: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները, ովքեր վերլուծել են երկրի բնակիչների սեռական կապերը:

Դու կարող ես նույնիսկ չիմանալ, որ քնում ես մի քանի զուգընկերների հետ: Եվ դա բոլորովին էլ հորինվածք չէ: Բոլորին էլ հայտնի է “6 ձեռքսեղմումների տեսությունը”, ըստ որի ցանկացած 2 մարդ երկրագնդի վրա միմյանց ծանոթ են առնվազն 5 ընդհանուր ծանոթների միջոցով: Մենք բոլորս կապված ենք միմյանց եւ նույնիսկ չենք էլ պատկերացնում` որքան սերտորեն: 

Գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակչուհի 30 տարեկանում արդեն 7 զուգընկերների հետ սեքսուալ փորձ ունի: Իսկ այդ բոլոր զուգընկերներն ավելի շատ զուգընկերներ ունեն, նույնիսկ ավելին, քան իրեն կարող են պատկերացնել եւ այպես շարունակ: Եթե հավատանք գիտնականների եզրակացություններին, ապա 30-ամյա կինը 3 մլն զուգընկեր ունի, իսկ 45 տարեկանում այդ թիվը հասնում է 6 մլն-ի:

Սեռական զուգընկերներին հաշվելու նպատակով գիտնականները նոր հաշվիչ են ստեղծել: Օրինակ` եթե ընտրեք 7 թիվը` որպես սեռական զուգընկերների քանակ, ապա նրանց ընդհանուր թիվը կկազմի 3 մլն:

Գիտնականները խորհուրդ են տալիս զգուշորեն վերաբերվել սեքսուալ կապերին, քանի որ վեներոլոգ  բժիշկների հիվանդների քանակն ավելանում է օր օրի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ