04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

73-ամյա Թինա Թըրնըրն ամուսնանում է /ֆոտո/

Լեգենդար Թինա Թըրնըրը պատրաստվում է ամուսնանալ, այն էլ` 73 տարեկանում: Նրա ընտրյալը 57-ամյա երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախն է, ում հետ երգչուհին ծանոթ է 27 տարի: 

Հայտնի է, որ հարսանեկան արարողությունը ծրագրվում է անցկացնել Շվեյցարիայում` Ցյուրիխյան լճի ափին, որտեղ Թինան եւ իր փեսացուն բնակվում են ավելի քան 10 տարի: Զույգը ոգեւորված պատրաստվում է հարսանիքի: Արդեն հրավերներն են նույնիսկ ուղարկվել: Հյուրերին խնդրել են ժամանել սպիտակ հագուստով: Սպասվում են բազմաթիվ հայտնի մարդիկ: Տոնական ընթրիքը կպատրաստեն Թինայի սիրելի խոհարարները:

Ի դեպ, Թինան ակտիվորեն զբաղվում է ինքնակատարելագործմամբ: Նա գերմաներեն է սովորում եւ արդեն որոշակի հաջողությունների է հասել: Նա խոստովանել է, որ այժմ, նրա կյանքը հիասքանչ է, եւ որ ինքը “երջանիկ է, ինչպես երբեք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ