01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալլո, Հռոմի պապն է … Հռոմի պապի “surprise”-ները շարունակվում են

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության ընթացքում Վատիկանի ծառայողներն ստիպված կլինեն փոխել այն պատկերացումները` ինչ կարող է կամ չպիտի անի Հռոմի պապը: Բուենոս-Այրեսի նախկին արքեպիսկոպոսը որոշել է մարդկանց հետ պարզ եւ ոչ պաշտոնական շփվել: 

Իր գահակալության պաշտոնական արարողության նախօրեին Ֆրանցիսկոսը որոշել է զանգահարել իր հին ընկերոջը` գեներալ Ադոլֆո Նիկոլասին: Այդ նպատակով նա օգտվել է հեռախոսից` շրջանցելով իր քարտուղարին: Նա վերցրել է հեռախոսը եւ ներկայացել Վատիկանի օպերատորին. “Ալլո, Հռոմի պապն է”,-ներկայացել է օպերատորին Ֆրանցիսկոսը:

Անդրեաս անունով օպերատորը հավանաբար երբեւէ ուղղակիորեն շփված չի եղել Հռոմի պապերից որեւէ մեկի հետ, այդ պատճառով էլ նա մտածել է, որ դա չի կարող լինել պապը, քանի որ նա առանց քարտուղարի ծառայությունների որեւէ զանգ չի կատարում: Նա, համոզված լինելով, որ ինքը ճիշտ է, պատասխանել է. “Հռոմի պա՞պը: Այո՞: Այդ դեպքում ես էլ Նապոլեոնն եմ”:

Սակայն Ֆրանցիսկոսը շատ համբերատար է գտնվել եւ հավաստիացրել է օպերատորին, որ ինքն իրական Հռոմի պապն է, եւ որ իրեն անհրաժեշտ է զանգահարել: “Ես իսկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն եմ: Մի անհանգստացիր, Անդրեաս, պարզապես միացրու ինձ գեներալի հետ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան նամակի համար”,-պատասխանել է պապը:

Անդրեասը հասկացել է, որ սխալվել է եւ ներողամտություն է հայցել պապից: 

Մասնագետները նշում են, որ նման զանգը եկեղեցու ղեկավարի համար արտասովոր է, սակայն որ պաշտոնական  շփումը կարող է “ֆիրմային” դառնալ Ֆրանցիսկոսի համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ