Սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում`մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում` մայիսի 12-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-14-ը, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C