Բարձրյալի օգնությամբ մի ժամում կոտորեցին
Եղան մարդիկ, որոնք վախից այս ու այն կողմ փախան եւ ինչ որ ունեին, վաճառեցին ու սկսեցին աղոթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրեն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած` արդեն սահմանել էր նրանց վաճառքի գինը:
Արդ, Աստված եթե ոչ իրենց համ ար, ապա իրենց հայրերի ուխտի ու կտակարանների, իր փառավոր ու սուրբ անվան համար կարող էր նրանից փրկել իրենց: Մակաբայեցին իր մոտ գտնվող մարդկանցից մոտ վեց հազարանոց զորք հավաքեց, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զորքի բազմությունից, իզուր չհուսալքվեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջությամբ, վրեժխնդիր լինեն սուրբ վայրերում կատարված անարգությունների, գերված քաղաքի կրած չարչարանքների, նախնիների սուրբ օրենքների ոտնահարման համար:
«Նրանք, -ասում էր նա, – հույս են դրել իրենց զենքի եւ իրենց հզորության վրա, իսկ մենք` Ամենակալ Աստծու վրա, որը մեզ ու ողջ աշխարհը ընկճել ցանկացող այդ մարդկանց կարող է մի շնչով կոտորել»:
Նա սկսեց մեկ առ մեկ հիշեցնել նախնիների քաջագործությունները, Տիրոջ ցույց տված ամեն մի օգնություն. «Հիշեցեք Սենեքերիմի եւ հարյուր ութսուն հազար մ արդկանց մի անգամից կոտորվելը, հիշեցեք գաղատացիների դեմ հռոմեացիների պատերազմը, ուր հարյուր քսան հազար հարձակվող մարդկանց դեմ ելան վեց հազար զինվորներ եւ Բարձրյալի օգնությամբ հարյուր քսան հազար զինվորներին մի ժամում կոտորեցին»:
Մակաբայեցիների երկրորդ գլխից 8-13:20