14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պուտինը շտապ Բաքո՞ւ է մեկնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ իր աղբյուրին հղում անելով։

Աղբյուրը նշել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել մոտակայում։ Ավելին, արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է Ռուսաստանի նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին։

Միեւնույն ժամանակ, աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։

Նկատենք, որ ռուսական լրատվամիջոցներն այս մասին ոչինչ չեն հաղորդում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ