24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը /ֆոտո/

Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները: Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ: Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաև առյուծների  կերակրման և խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS):

Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան:

Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվելու է եռակողմ համագործակցության հուշագիր, որը կամրագրի վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը:

Վայրի բնության փրկարար կենտրոնի փորձագիտական խմբի կազմը կներկայացնեն FPWC-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները:

Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:

IMG_0779

IMG_0808

IMG_0804

IMG_0779

IMG_0809

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ