27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

21-ամյա հնդկուհին ամուսնական անկողինը կիսում է միանգամից 5 տղամարդկանց հետ /ֆոտո/

21-ամյա հնդկուհի Ռաջո Վերման ամուսնական անկողինը կիսում է միանգամից 5 տղամարդկանց հետ: երիտասարդ կինն ապրում է 21-ամյա Գուդուի, 32-ամյա Բաջուի, 28-ամյա Սան Ռամի, 26-ամյա Գոպալի եւ 18-ամյա Դինեշի հետ մեկ սենյականոց տանը, գրում է “LifeNews”-ը:

Տնային տնտեսուհին զբաղվում է առայժմ միակ որդու` երկամյա Ջեյի դաստիարակությամբ: Ռաջոն խոստովանել է, որ գաղափար էլ չունի` որն է իր ամուսիններից երեխայի իսկական հայրը: Վերմայի առաջին ամուսինը Գուդուն է եղել, ընտանիքներն են նրանց ամուսնությունը կազմակերպել: Սակայն իրենց գյուղի սովորույթների համաձայն` կինը պարտավոր է նաեւ ամուսնանալ ամուսնու մյուս եղբայրների հետ: “Ես չեմ խանդում Ռաջոյին, քանի որ  մենք մի ընտանիք ենք”,-խոստովանել է Գուդուն:

Ռաջոն եւս դեմ չէ գյուղական սովորույթին, նա պատմել է, որ իր մայրն էլ ամուսնացած է եղել 3 եղբայրների հետ: “Սկզբում անհարմար էր, սակայն հետո մենք բոլորս էլ սովորեցինք: Բացի այդ, ես ավելի շատ ուշադրություն եւ հոգատարություն եմ ստանում, քան մյուս ամուսնացած կանայք”,-պատմել է երիտասարդ կինը:

Այս սովորույթը կոչվում է պոլիանդրիա: Սա բազմամուսնության տեսակ է, որի դեպքում կինը մի քանի ամուսիններ է ունենում, այս դեպքում` եղբայրներ: Սովորույթը տարածված է Հնկաստանի եւ Տիբեթի մի քանի շրջաններում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ