Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի դատական նիստը
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/EF833536-9E95-4591-8110-6BC47300FB9E_mw1024_mh1024_s-1024x548.jpg)
Գյումրիում այսօր կշարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Մայիսի 6-ին կայանալիք դատական նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որի ընթացքում Պերմյակովը ներկայացրել էր Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները: Ինչ վերաբերում է ապրիլի 29-ին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլին, նիստի ընթացքում հրապարակվել են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվել է ցուցմունքներ տալ, և այդ պատճառով դատարանը որոշել է լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
Հիշեցցնեք, որ Պերմյակովին հարցաքննել են 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից: Չնայած Պերմյակովի տարբեր օրերի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ են նկատվել, սակայն, հիմնական հարցին՝ հանցագործության կատարման վերաբերյալ, պատասխանը նույն է եղել, ինչպես նախաքննական բոլոր ցուցմունքերում, այնպես էլ դատարանի դահլիճում Պերմյակովը պնդել է, որ սպանություն ինքն է կատարել եւ դա արել է միայնակ: