27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուգաչովան` Գալկինին, Կիրկորովը` Ալչկային

Արդեն 45 տարի է ռուսական Էստրադայի պրիմադոննան նշում է գարնան գալուստը` անցնում է Մոսկվայի փողոցներով եւ մարդկանց դեղին վարդակակաչներ նվիրում` բարձր տրամադրություն ապահովելով: Բայց այս տարի, խախտելով ավանդույթը, նախընտրել է ժամանակն անցկացնել ընկերների եւ երիտասարդ ամուսնու` Մաքսիմ Գալկինի հետ: 

Հրավիրված ընկերների թվում էին Ֆիլիպ Կիրկորովը, Կիրա Պրոշուտինսկայան, “А-Студио” խմբի մեներգչուհի Բայգալի Սերկեբաեւը, հաղորդավար Անդրեյ Մալախովը կնոջ` Նատալիա Շկուլեւոի հետ: 

Ալլա Բորիսովնան զարմացրել էր բոլորին` հանդես գալով վարդագույն, կազմվածքն ընդգծող զգեստով, զմրուխտներով  ու ադամանդներով զարդարված վզնոցով: Հավաքույթի ժամանակ 3 անգամ հնչել է արդեն ավանդույթ դարձած “Գարնանը թույլատրում եմ” արտահայտությունը: Այս խոսքերով Ալլա Բորիսովնան ջերմությամբ է պարուրում բոլորին: 

Հյուրերից յուրաքանչյուրը պատմել է իր ամենանմոռանալի գարունը: Պրիմադոննայի նախկին ամուսնու` Ֆիլիպ Կիրկորովի անմոռանալի հուշն էլ կապված է եղել հենց երգչուհու հետ: “Մի օր ես որոշեցի անակնկալ մատուցել Ալչկային:

Մինչ նա քնած էր, ես գնացի մեզ մոտ գտնվող շուկան, 10 հազար դեղին վարդ գնեցի եւ մեր տան աշխատողի օգնությամբ զարդարեցի նրա անկողինը: Այդ տեսարանով հիանալով`ես կամաց փակեցի դուռը: Չէի հասցրել հեռանալ սենյակից եւ լսեցի նրա բղավոցը: Պարզվում է` Ալլան երազում տեսել էր, թե մահացել է: Բացելով աչքերը մղձավանջից` նա տեսել էր դեղին վարդերի բուրգը”,- պատմել է Կիրկորովը: 

Հետաքրքիր պատմություններից եւ համեղ կերակուրից բացի, երգչուհին հյուրերին զարմացրել է Մաքսիմ Գալկինին գիշերային ակումբ նվիրելով, որը գտնվում է նրանց տան նկուղում: Պուգաչովան այն գաղտնի է պահել բոլորից, նույնիսկ ամուսնուց, եւ Մաքսիմի ծննդյան օրը հանդիսավոր կերպով նվիրել նրան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ