Անի Քրիստիի խենթ ու անակնկալներով լի ծննդյան օրը /ֆոտո/
1986 թվականի մարտի 15-ին Երեւանում ծնված երգչուհի Անի Քրիստին վերջին տարիներին իր տարեդարձը նշում է Միացյալ Նահանգներում, որտեղ եւ ապրում է: 2010-ի մարտի 14-ին նա իր երգերը հնչեցրեց հայտնի “Alex” թատրոնում, եւ շնորհավորանքների ու համբույրների տարափ եղավ, բայց` ոչ միայն երաժշտական գեղեցիկ երեկո պարգեւելու առթիվ. “Համերգից հետո` ուղիղ կեսգիշերին վառվեցին լույսերը, բերեցին իմ տորթը, որն, անկեղծ, անակնկալ էր ինձ համար, եւ հնչեց “Ծնունդդ շնորհավոր”-ը՝ անգլերեն լեզվով…”:
Արդեն 2012-ին Անի Քրիստին մեզ հետ զրույցում պատմեց, որ 26-ամյակը մտերիմների եւ ընկերների հետ նշել է բնության գրկում, ինչպես վարվել է նաեւ այս տարի:): Հոբելյարին առաջինը շնորհավորել է հայրը, որի հետ լուսանկարը ներկայացնում ենք ստորեւ:
BRAVO.am-ին նա պատմել է, որ այս անգամ եւս հաճելի անակնկալների պակաս չի ունեցել.“Ստացել եմ բազում նվերներ. բոլորն էլ յուրօրինակ եւ թանկ են ինձ համար: Հետաքրքիր շնորհավորանք էր “հայտնվել” նաեւ ավտոմեքենայիս վրա, որի հեղինակի անունը չեմ ցանկանում բացահայտել”:
27-ամյա Անի Քրիստին նաեւ հետեւյալն է նշել.“Բոլոր տարեդարձներս եղել են տպավորիչ, խենթ ու հաճելի արարքներով լի: Ոչինչ չի փոխվել. լավագույն ավանդույթները շարունակվում են, եւ ամեն ինչ առջեւում է”: