27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջուսը` սեքսից հրաժարվելու, ամուսնացած տղամարդկանց ու դավաճանությունների մասին /ֆոտո/

Ո՞վ կմտածեր, որ հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Ջուսն արդեն 11 տարի է, ինչ չունի անձնական կյանք: 2010 թվականին bravo.am-ի հետ զրույցում նա նշել էր, թե հրաժարվել է սեքսից, երեք տարի անց էլ Ջուսի միակ սիրելին բեմն է:

“Ցանկացել եմ, բայց չի ստացվել”

 Արդեն 11 տարի է, ինչ ես անձնական կյանք չունեմ: Ինձ սիրահարվել են, բայց ես` ոչ: Անգամ ցանկացել եմ, բայց չի ստացվել. “սիրահարվելիքս” փչացել է:

 “Ոչ խմում եմ, ոչ ծխում, ոչ էլ սեքսով զբաղվում”

 

Բեմում ավելի ազատ, վառ ու խենթ եմ, քան առօրյայում: Օրինակ` բեմից դուրս ինձ երբեք թույլ չեմ տա առանց վարտիքի ման գալ: Դատելով իմ բեմական կերպարից` երբեմն սխալ ենթադրություններ են անում, բայց ես իրականում ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, ոչ էլ սեքսով եմ զբաղվում:

“Առանց սիրելու չեմ կարող”

 Առանց սիրելու սեռական հարաբերություն չեմ կարող ունենալ. հաստատ կզզվեմ: 

 “Տղամարդս պետք է թագավոր լինի”

 Իմ տղամարդը պետք է լինի ուժեղ, բոյով, սպորտային կազմվածքով, կապուտաչյա, շիկահեր, խելացի, հումորով, միասեր, ոչ էգոիստ, հարուստ, առատաձեռն… Արդեն չկա այդպիսի մարդ… Համ էլ պետք է այնպես անի, որ ինձ միշտ թագուհի զգամ: Մի խոսքով, թագավոր պետք է լինի էլի:

Ինչքան էլ սիրեմ, երբեք առաջինը չեմ խոստովանի, սեքսով զբաղվելու առաջարկի մասին էլ չեմ խոսում… Եթե աղջիկը տղային առաջարկի քնել իր հետ, ուրեմն ինքն իրեն չի հարգում, դա շատ էժանագին քայլ է: Ինչքան էլ ցանկանաս, պետք է լռես, իսկ տղայի կողմից առաջարկ ստանալու դեպքում երկար չեմուչում անես:

Ինձ համար տաբու է ամուսնացած տղամարդու հետ քնելը: Երկրորդը լինել չեմ սիրում: Ոնց թե ինձ հետ ժամանակ անցկացնի, հետո էլ գնա կնոջ մոտ. պետք չի, թող միշտ մնա իր կնոջ հետ: Ամուսնացած տղամարդն ինձ համար մեռած մարդ է:

 “Եթե պետք է դավաճանեն, թող չամուսնանան”

 Ո′չ կինը, ո′չ էլ տղամարդը ընդհանրապես չպետք է դավաճանեն: Եթե ամուսնացել եք, ուրեմն պետք է հավատարիմ լինեք միմյանց: Իսկ եթե չեք կարող, ուրեմն մի էլ ամուսնացեք ու մինչեւ կյանքի վերջ ում հետ ուզում եք, երբ ուզում եք ման եկեք ու քնեք:

Պուգաչովայից օրինակ կվերցնեմ”

 Ինձնից տարիքով փոքր տղաները չեն կարող ինձ տալ այն, ինչ ես եմ ուզում: Չնայած, երբ շատ ծերանամ, գուցե Պուգաչովայից օրինակ վերցնեմ ու ջահել երեխա պահեմ:

 “Բեմն իմ սիրելին է”

 

Այսօր բեմը կարծես իմ ամուսինը լինի, իդելական տղամարդը, սիրելին: Նա ինձ երբեք չի խանդում ու երջանկություն է պարգեւում… Ճիշտն ասած` փող էլ է բերում:

Ամբողջովին մերկ երբեք բեմ դուրս չեմ գա: Նախ` տգեղ է, բացի այդ, եթե այդպես վարվեմ, կնշանակի` սպառվել եմ:  Իսկ կիսամերկ մի օր կնկարահանվեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ