27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենածեր մարմնավաճառները թոշակի են անցնում` 355 հազար հաճախորդներին սպասարկելուց հետո /ֆոտո/

Ամստերդամի ամենածեր 2 մարմնավաճառները, միասին 100 տարվա աշխատանքային փորձ ունենալով, որոշել են այլեւս չզբաղվել իրենց մասնագիտությամբ: 

70-ամյա զույգ քույրերը` Լուիզ ու Մարտին Ֆոկենսները, որոնք մինչեւ վերջերս համարվում էին Ամստերդամի ամենածեր մարմնավաճառները, հայտարարել են իրենց` թոշակի անցնելու մասին լուրը: Նրանք միասին իրենց “աշխատաքային գործունեության” ընթացքում սպասարկել են 355 հազար տղամարդու: Լուիզի խոսքով, ով ի դեպ 4 երեխա ունի, իր համար խոչընդոտ է արտրիտը, այդ պատճառով էլ որոշ սեքսուալ դիրքեր նրան ցավ են պատճառում: Իսկ 3 երեխաների մայր Մարտինը դժգոհում է հաճախորդների անուշադրությունից: Մի քանի տարի շարունակ նա միայն մի ծեր տղամարդու է սպասարկել, ում հետ նա սադո-մազոխիստական սեանսեր է անցկացրել: Ի դեպ, այդ ջենթլմենը վերջին ժամանակներս նախընտրում է իր ժամանակն անցկացնել եկեղեցում: 

Լեգենդար “գիշերային թիթեռնիկները” ”Հանդիպում Ֆոկենս քույրերի հետ” փաստագրական ֆիլմի գլխավոր դերակատարներն են դարձել: Նրանց կերպարները նաեւ  օգտագործվել են  ”Ամստերդամի լեդիները” գրքում:

Կանայք սկսել են վաճառել իրենց մարմինները 20 տերեկանից` ընտանեկան բռնությունից եւ կարիքից դրդված: Նրանց աշխատանքի ”ոսկե տարիները” համընկել են այն ժամանակների հետ, երբ Նիդեռլանդներում մարմնավաճառությունն անօրինական էր համարվում: ”Հիմա ամեն ինչ այլ է: Այն ժամանակ մենք ցուցափեղկերին նստում էինք հագնված, իսկ հիմա բոլորը լիովին մերկ են դուրս գալիս: Այսօր այնտեղ ընդամենը մի քանի հոլանդացի կանայք են աշխատում եւ նրանց դիտողություն չի արվում”,-նշում է Լուիզը:

Մարտինի հավաստմամբ` այդ մասնագիտության օրինականացումը ամենեւին չի փոխել իրենց կյանքը: Այսօր էլ շատերը գովազդում են իրենց ծառայությունները ինտերնետով կամ տանն են աշխատում` խուսափելով հարկերից: Մարտինն ու Լուիզը մտադիր են իրենց կյանքի մնացած տարիներն ապրել գրքից եւ ֆիլմից ստացված եկամուտով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ