16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության ցավը և կատարվածը արտահայտված են իմ ձայնում. Սերժ Թանկյան

Ամերիկյան հեղինակավոր Huffinghton Post հանդեսը հարցազրույց է անցկացրել աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:

‘Երբ դուրս եկավ ‘System of a Down”-ի առաջին հիթը, զգացվեց, որ նրանց երգը և զգացմունքայնությունը մեկ այլ տեղից են գալիս: Սերժ Թանկյանի ձայնն արտահայտում է մշակութային պատմություն, որով ոչ միայն կրթում է, այլև զվարճացնում: Կասկածում եմ, որ շատերը երբևէ կլսեին Հայոց ցեղասպանության մասին, եթե չլիներ Թանկյանի ակտիվությունն այս հարցում: Նրա վերջին գլուխգործոցը` ‘Harakiri” ալբոմն է, որտեղ արծարծվում են շրջակա միջավայրի աղտոտման, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, և ամերիկյան մի շարք այլ խնդիրները: Երբ 2001 թվականին առաջին անգամ լսեցի խմբի երգերը` ցանկանում էի լսել ավելի շատ հայ կատարողների’,-իր հովածում գրել է հեղինակը:

Վերջինս երգչից հետաքրքվել է, թե ինչպես ստացվեց  System of a Down-ի հետ համաշխարհային շրջագայությունը: Թանկյանը ժպիտով պատասխանել է, թե չգիտի՝ ինչպես է դա պատահել։ Նա ասել է, որ միշտ կապի մեջ է եղել խմբի մյուս անդամների հետ, և նրանք բազմիցս համատեղ շրջագայության առաջարկներ են ստացել, սակայն իրենց գրաֆիկների անհամատեղելիության պատճառով չեն կարողացել իրագործել այդ շրջագայությունը։ ‘Ի վերջո բոլորս համաձայնեցինք միասին հանդես գալ, և սկզբում ծրագրել էինք մի քանի ելույթներ ունենալ Լոս Անջելեսում, սակայն արդյունքում այն վերածվեց համաշխարհային շրջագայության’,-հավելել է Թանկյանը։

Իր անցյալի` ձայնի վրա ունեցած ազդեցության մասին ևս Սերժ Թանկյանը խոսել է:
‘Կարծում եմ, որ ձայնիս վրա ունեցած ազդեցությունն արտահայտվում է տխրությամբ` մելամաղձությամբ, ինչը բնորոշ իմ ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ` որպես երկրորդ կարգի մարդ: Հայոց ցեղասպանության ցավը և կատարվածը, կարծում եմ, արտահայտված են իմ ձայնում: Կարծում եմ, իսկապես, ինչ-որ բան կա իմ ձայնում, որը ես չեմ կարող նկարագրել’,-պարզաբանել է երգիչը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ